Տպել
19.05.2006
Երեք տարիների համատեղ աշխատանք

Մայիսի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ եւ հիշեցնելով, որ մայիսի 22-ին խորհրդարանին է ներկայացնելու իր հրաժարականի դիմումը,  շնորհակալություն հայտնեց երեք տարիների համատեղ աշխատանքի համար:

«Վստահ կարող եմ ասել, որ երեք տարիների ընթացքում ձեզ հետ միասին բարձրացրել ենք Հայաստանի խորհրդարանի քաղաքական ու միջազգային հեղինակությունը: Մենք կարողացանք մեր աշխատանքի արդյունքում նաեւ տեսակետ հնչեցնել, սկզբունքներ պաշտպանել, խոսել այն արժեքների ու այն դերի մասին, որ պետք է ունենա երկրի օրենսդիր իշխանությունը»,-ասաց ԱԺ նախագահը: Արթուր Բաղդասարյանն նշեց, որինքը փորձել է կիրառել իր մոտեցումները, կատարել իր ծրագրած բարեփոխումները եւ օրենսդիր իշխանությունը դարձնել հեղինակություն ու կշիռ ունեցող կառույց:

Համատեղ արդյունավետ աշխատանքի համար աշխատակազմի անունից խորհրդարանի նախագահին շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը: Պարոն Քոթանյանը նշեց, որ այս ընթացքում, որպես պետական ծառայողներ, աշխատակազմի յուրաքանչյուր անդամ ձգտել է չթերանալ իր պարտականություններում:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս ցանկացած հարցում աջակցել աշխատակազմի անդամներին եւ արդեն որպես պատգամավոր շարունակել արդյունավետ համագործակցել խորհրդարանի աշխատակազմի հետ: