Տպել
24.03.2023
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 5

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը  բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` կարեւորելով երկու երկրների փոխհամագործակցության խորացումն ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին եւ հիմնախնդիրներին` Բաբկեն Թունյանը նշել է, որ 120 հազար մեր հայրենակից գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:

Մասանորի Ֆուկուշիման ընդգծել է, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխհամագործակցությունը: Նա նշել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին թե' դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե' թվայնացման եւ այլ ուղղություններով: Դեսպանի խոսքով այս ընթացքում տեղի են ունեցել բավականին ակտիվ մշակութային միջոցառումներ: Մասանորի Ֆուկուշիման կարեւորել է փոխադարձ այցելությունները թե' բարեկամական խմբերի եւ թե' գործարար համայնքների միջեւ:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ճանաչելիության մեծացմանը Ճապոնիայի գործարարների շրջանակում:
 
 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...