Տպել
27.03.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար
1 / 8

Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ սույն թվականի փետրվարի 1-ին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի բանավոր առաջարկը վերաբերել է լիցենզավորման ժամկետը մեկի փոխարեն երկու տարի սահմանելուն: Պատգամավորը բարձրաձայնել է առաջարկությունը: Հիմնական զեկուցողը փաստել է, որ այն առաջիկայում կդառնա քննարկման առարկա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Օրինագծերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 27-ի արտահերթ նիստում: