Տպել
22.05.2006
ԱԺ նախագահը ներկայացրեց իր հրաժարականը

Խորհրդարանի մայիսի 22-ի նիստն սկսվեց հայտարարություններով: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել 11 պատգամավորներ` Սայադ Զախարյանը,Էդուարդ Գաբրիելյանը,Ալեքսան Պետրոսյանը,Գրիգոր Մարգարյանը, Արշակ Մխիթարյանը, Արտակ Սարգսյանը, Մելիք Մանուկյանը, Սամվել Շահգալդյանը, Մեխակ Մխիթարյանը,Արկադի Համբարձումյանը եւ Տիգրան Եգանյանը: Հայտարարվեց, որ կրթության եւ գիտության նախարար դառնալու կապակցությամբ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում Լեւոն Մկրտչյանին, խմբակցության որոշմամբ, կփոխարինի Հրայր Կարապետյանը:

Խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածով, հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Իր ելույթում նա ասաց. «Հարգելի պատգամավորներ, լրագրողներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ երեք տարիների աշխատանքի համար: Ես ուրբաթ օրն արդեն հանդիպել եմ աշխատակազմի ներկայացուցիչների հետ եւ հայտնել նրանց իմ երախտիքի խոսքը: Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին` անկախ իրենց դրսեւորած վերաբերմունքի` վերջին օրերի քաղաքական իրադարձություններրի կապակցությամբ: Վստահաբար կարելիէ ասել, որ այս երեք տարիները, որ մենք միասին աշխատել ենք, եղել են առաջընթացի տարիներ, ես, լինելով Աժ նախագահ, փորձել եմ շարունակել իմ նախորդների բարի ավանդույթները: Ես կարծում եմ, որ այդ երեք տարիների ընթացքում մեր բոլորի համատեղ աշխատանքով կարողացել ենք բարձրացնել խորհրդարանի քաղաքական հեղինակությունը ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Խորհրդարանը դարձել է ավելի բաց մարմին հասարակության տարբեր շերտերի ու խավերի համար, Աժ նախագահին առընթեր ստեղծված խորհուրդները բավականին արդյունավետ գործունեություն են իրականացրել,որի արդյունքում խորհրդարան են մուտք գործել տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ` բժիշկներ, հաշմանդամներ, գիտնականներ եւ մենք ձեզ հետ միասին փորձել ենք օգտակար լինել այդ մարդկանց: Այդ երեք տարիների ընթացքում մենք, նաեւ ես որպես խորհրդարանի նախագահ, ստացել ենք տասնյակհազարավորնամակներ ու դիմումներ եւ յուրաքանչյուր դիմումի ու նամակի հետեւից գնալով մենք փորձել ենք օգտակար լինել մարդկանց: Վստահ կարելի է ասել, որԱԺ բոլոր խումբ-խմբակցությունները կարողացել են իրենց կառուցողական մոտեցմամբ նպաստել Հայաստանի առաջընթացին: Առաջին անգամ 2003 թ.քաղաքական ուժերը ընտրությունների արդյունքում ստորագրեցին հուշագիր, կազմեցին կոալիցիա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական գործընկերներին երեք տարիների համար` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Հայ հեղափոխական դաշնակցությանը, ՀՀ նախագահին եւ բոլոր այն գործընկերներին, ում հետ մենքայս ճանապարհը անցել ենք: Երեք տարիները եղել են արժանապատվության ճանապարհ մեր քաղաքական կազմակերպության համար: Միայն վերջին մեկ տարում 21 անգամ մամուլը եւ քաղաքական գործիչները կանխատեսել են կոալիցիայի քանդվելը կամ «Օրինաց երկիր» կուսակցությանդուրս գալը կոալիցիայից: Որովհետեւ մենք հռչակել ենք, որ լինել իշխանության մեջ նշանակում է պատասխանատվություն ստանձնել եւ իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք հա յտարարել էինք ընտրություններից առաջ: Այսինքն, գնալով ընտրությունների, մենք ժողովրդին ներկայացրել ենք նախընտրական ծրագիր: Գնալով ընտրությունների, մենք ասել ենք. «Ժողովուրդ,եթե դուք քվեարկեք մեր օգտին, մենք կանենք սա, սա, սա եւ այլն...»: Եւ այս երեք տարիների ընթացքում, այս դահլիճում, մենք փորձել են ապրել ու աշխատել այդպիսին: Յուրաքանչյուր ժողովրդի շահերին հակասող նախագծի դեպքում, իսկ դրանք եղել են բազմաթիվ, մենքփորձել ենք հանդես գալ, բերելմեր մոտեցումները, մեր դիրքորոշումները, Հայաստանի զարգացման մեր պատկերացումները: Ես իմ վերջին հրապարակային ելույթում շարադրեցի այն տարաձայնությունները, որ ունենք մեր քաղաքական գործընկերների հետ:Այդ տարաձայնությունները բավականին խորացել էին: Մենք ասում ենք, որ այն ճանապարհը, որ մենք անցել ենք, եղել է մեր ճշմարտության ճանապարհըեւ հիմա մենք գնում ենքմեր երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով, որը, մեր քաղաքական թիմի կարծիքով, ճիշտ է Հայաստանի ապագայի համար: Մենք գտնում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմները պիտի ավելի վճռական առաջ մղվեն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եւկոռուպցիայի ու կլանային տնտեսությանդեմ պայքարը պետք է հռչակվի քաղաքական առաջնահերթություն, եւ հովանավորչության, «ձեռքը ձեռք է լվանում» արատավոր գործելակերպի եւ այլ երեւույթների դեմ պետք է մղվի լուրջ քաղաքական պայքար:Ամեն ինչ չափի մեջ կարող է հասկանալի լինել, բայց այն, ինչ որ արվում է չափից, խելքից, սահմանից ու տրամաբանությունից դուրս, մենք չենք կարող պաշտպանել: Մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունըեւ ազատությունը, ոչ թե վախի հասարակությունը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությանքաղաքական ապագան: Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների 70 տոկոսը վախեցած է: Այո, մենք պայքարելու ենք վախի հասարակության դեմ եւ ազատ հասարակության համար: Ներքին կյանքում սոցիալ-տնտեսական բարեփոխում ների հետեւողական խորացում: Բոլորդ լսեցիք Վլադիմիր Պուտինի ելույթը: Նա ասաց, որ 2050 թ. Ռուսաստանում կմնա 77 միլիոն մարդ: 2050 թ. Հայաստանում կմնա 500 հազար մարդ, եթե որեւիցե մեկը խոպան չգնա, այս բնական աճիեւ այս մահացության պայմաններում: Եւ մենք հիմա խոսում ենք, թե երիտասարդ ընտանիքներին պետք է տալ պետական աջակցություն , որ ամենծնվող երեխայի համար պետությունը պարտավոր էխթանել նյութական աջակցությամբ. մեզ ասում էին, որ դա պոպուլիզմ է: Դա պոպուլիզմ չէ: Դա հայրենիքի զարգացման մեր ճանապարհն է, մեր պատկերացումը: Մենք գտնում ենք, որսոցիալ-տնտեսական բարեփոխումները պետք է ավելի վճռական առաջ գնան: Լինելով իշխանության մեջ` մենք փորձել ենք երեք տարի մեր մոտեցումները բերել, բազմաթիվ լավ բաներ են արվել այդ երեք տարիների ընթացքում, բայց շատ բաներ այնպես չեն արվել: Շատ հաճախմեր մոտեցումները չեն կիսել, եւ ավանդների եւբազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Այսօր մենք ասում ենք, այո, մենք գնում ենք մեր ճանապարհով: Եւ մենք վստահ ենք, որմենք ձեզ հետ միասին չպետք է կառուցենք երկու Հայաստան` Երեւանը եւ մարզերը: Սահմանմերձ բնակավայրերի տխուր իրավիճակը, աղետի գոտու ծանր վիճակը: Այսօ՞ր ենք ասում այդ մասին: Ոչ, այսօր չենք ասում: Ես, հիմք ընդունելով իմ ընկերների առաջարկությունները, տպագրելու եմ իմ ելույթների ժողովածուն, թե որ թվին ինչ եմ ասել: Որպեսզի մարդիկ կարդան ու համեմատեն: Եւ երրորդը` երկրի արտաքին քաղաքական կուրսի հետ կապված: Մենք գտնում ենք, որ ԵվրոպականՄիության հետ հարաբերությունների հետեւողական խորացումը պետք է դառնա քաղաքական նպատակ, որ Եվրաատլանտյան համագործակցության խորացումը իրոք մեր ապագայի համար կարեւորագույն եւ ճիշտ մոտեցում է, որ մենք պետք է խորացնենք հայ-ամերիկյան քաղաքական-տնտեսական համագործակցությունը: Մենք չէ, որ պետք է դառնանք ռուս-ամերիկյան հարաբերությունների ինդիկատորը:Մենք ունենքերկու ճանապարհ. լինել Ռուսաստան-Բելառուս միության կազմում եւ լավ լինել Եվրամիության հետ, կամ էլ` Եվրամիության կազմում եւ նորմալ հարաբերություններ ունենանալ Ռուսաստանի հե տ: Մենք երկրորդ ճանապարհի կողմնակիցն ենք: Դա մենք այսօր չենք ասում, ասել ենք միշտ` մեր քաղաքական գործունեության ընթացքում: Անկեղծորեն բոլորին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար, բոլոր խմբերի ու խմբակցությունների պատգամավորներին: Մենք գնում ենք պայքարի մեր ճանապարհով: Քննադատելու ենք ամենաարմատական դիրքերից ցանկացած բացթողում, ցանկացած սխալ քայլ` ում կողմից էլ լինի. հանրապետության նախագահի, կառավարության, ցանկացած քաղաքական կառույցի ու ուժի կողմից:Միեւնույն ժամանակ` դիմությունը կլինի թե ընդդիմությունը, լավ բան կանեք, ձեր կողքին կլինենք, ազնիվ բան կանեք հայրենիքի համար, կաջակցենք ու կսատարենք: Հույս ունեմ, որ մեր խորհրդարանը կշարունակի իր արդյունավետ, օրինաստեղծ գործունեությունըեւ մենք էլ մեր ակտիվ նախաձեռնողական կեցվածքով կնպաստենք այդ գործունեության արդյունավետ իրականացմանը»:

ԱԺ նախագահի հրաժարականին հետեւեցին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի եւԳագիկ Մխեյանի հրաժարականները` հանձնաժողովների նախագահների պաշտոններից: Նրանք նույնպես շնորհակալություն հայտնեցին իրենց գործընկերներին համատեղ աշխատանքի եւ անցած ճանապարհի համար` հետագայում էլ երկրի զարգացմա նն աջակցության իրենց նպաստը բերելու, օրինաստեղծ աշխատանքին ակտիվորեն մասնակցելուպատրաստակամություն հայտնելով:

Անցնելով կանոնակարգային հարցերի քննարկմանը, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց յոթերորդ նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումների եւ քառօրյայի օրակարգի նախագծերը, ինչպես նաեւմի շարք հարցեր հետաձգելու եւ հատուկ կարգով քննարկելու մասին:Մինչ քառօրյայի օրակարգի հաստատումը, պատգամավորները ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերի եւ ելույթների միջոցով բարձրացրին տարբեր հարցեր, որոնց զգալի մասը վերաբերում էր ԱԺ նախագահի հրաժարականին. օրենսդիրներըկարծում են, որ այդօրինակ կարեւոր իրադարձության շուրջ պատգամավորները պետք է քննարկում ծավալելու հնարավորություն ունենան, ինչը, սակայն, նախատեսված չէ ԱԺ կանոնակարգ ով: Պատգամավորներից ոմանք ՕԵԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունները գնահատում են որպես բացասական եւ վտանգավոր: Որոշ պատգամավորներբարձրաձայնեցին Աժ նախագահի հիշատակած` վախի մթնոլորտի մասին առավել հանգամանալից խոսելու` իրենց ցանկությանմասին: Ոմանք էլ քննադատեցին «Օրինաց երկրին»` ասելով, որ վերջիններս, խոսելով ընտրակեղծիքների մասին, խուսափում են տալ հիմնական ընտրակեղծարարների անունները: Վստահության հարցը քվեարկության չդնելու, փոխարենը` քաղաքական որոշման համաձայն նախագահի պաշտոնից հրաժարվելու դիրքորոշումը նույնպես միանշանակ չընդունվեց պատգամավորների շրջանում:

Օգտվելով կանոնակարգի ընձեռած հնարավորությունից` Արթուր Բաղդասարյանը արձագանքեց պատգամավորների հնչեցրած մտքերին: Նա եւս մեկ անգամպնդեց, որ կոալիցիայից իրենք են դուրս են եկել` քաղաքական որոշմամբ, իսկ իր վստահության հարցը քվեարկության դնելու պարագայում էլ իրեն կմեղադրեին աթոռապաշտության համար:

ԱԺ նախագահի հրաժարականը կհաստատվի, երբ նա հինգ աշխատանքային օր հետո այն վերահաստատի:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նիստում առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել` հունիսի 12-ին արտահերթ նիստ հրավիրելու եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կառավարության գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով:

Օրակարգը հաստատելուց հետո, պատգամավորներն անցան դատաիրավական համակարգին առնչվող հարցերի քննարկմանը: Գործադիր իշխանությունն առաջարկում է փոփոխություն կատարել քրեակատարողական, քրեական եւ քրեական դատավարությանօրենսգրքերում` նպատակ ունենալով պատժատեսակի փոփոխությանկամ պատժից վաղաժամկետ ազատելու դեպքերը հստակեցնել` դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է, որ միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությ ան համար դատապարտվածի պատիժը մեղմացնելու համար անհրաժեշտ է հատուկ անկախ հանձնաժողովի համաձայնությունը: «Փաստաբանության մասին» եւ կից չորս օրենքներում փոփոխություններով վերացվում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի ինստիտուտը: Նախագծերի ընդունման պարագայում, Փաստաբանների պալատի արտոնագիր ունեցող բոլոր փաստաբանները կունենան հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի լիազորություն: Քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաեւ«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկով կառավարությունը փորձում է հավասար դաշտ ապահովել պարտադիր զինվորական ու այլընտրանքային ծառայության մեջ գտնվողների համար` այլընտրանքային ծառայության պայմանները խախտողների համար եւս սահմանելով նույն պատժամիջոցները: «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ օրենքը համապատասխանեցվում է բարեփոխված Սահմանադրությանը:Քրեական օրենսգրքում փոփոխություն նախատեսող մեկ այլ օրենսդրական փաթեթ նպատակ ունի այս ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Մասնավորապես առաջարկվում էվերացնել ուղղիչ աշխատանքներ նշանակելու պատժատեսակը, տուգանքը որոշ հանցատեսակների դեպքում դիտարկել ոչ թե լրացուցիչ, այլ` հիմնական պատժատեսակ,նախատեսել հանրային աշխատանք, որպես այլընտրանքային պատժատեսակ: Անչափահաս դատապարտյալների համար նախատեսվում է սահմանել ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու առանձնահատուկ պայմաններ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ այլ օրենքներում փոփոխությունների փաթեթով ամրագրվում է, որ պաշտպանի որոշումները չեն կարող բողոքարկվել: Նաեւ հստակեցվում են պաշտպանի լիազորությունների ավարտման գործընթացն ու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պայմանները: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, պաշտպանի տեղակալի գործունեությունը չի լինելու օրենքի կարգավորման առարկա: Հանվում է նաեւ պաշտպանի կողմից միայն մեկ փորձագիտական խորհուրդ ստեղծելու սահմանափակումը: Նշված բոլոր հարցերի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Խորհրդարանին առաջարկվեց երկրորդ ընթերցմամբ ընդունել«ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողային օրենսգրքում» եւ «Բռնադատվածների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը:

ՄԱԿ խմբակցության պատգամավոր Մնացական Պետրոսյանը ներկայացրեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխության իր նախագիծը: Նա առաջարկում է ներմուծվող եւ տեղում արտադրվող սիգարի համար նախատեսված հաստատագրված վճարը նվազեցնել` բերելով տնտեսական գործունեության այս տեսակը օրինական դաշտ: Նրա տեղեկացմամբ,շուկայում մեկ սիգարը վաճառվում է միջինը 1300 դրամով, երբ դրա համար գանձվում է 1500 դրամ մաքսավճար: 2005 թ.-ի ընթացքում ներմուծվել է ընդամենը 400 սիգար եւ պետբյուջե մուտքագրվել 600 հազար դրամ:

Խորհրդարանի վավերացմանը ներկայացվեց «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...