Տպել
23.05.2006
Խորհրդարանում քննարկվեցին քաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող համաձայնագրեր եւ օրինագծեր

Ազգային ժողովի մայիսի 23-ի նիստում խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ համամասնական ընտրակարգով ՀՅԴ խմբակցության պատգամավոր է դարձելԳեղամ Մանուկյանը. Լեւոն Մկրտչյանի` գործադիր իշխանությունում աշխատանքի անցնելու կապակցությամբ խմբակցությունում կար մեկթափուր տեղ:

Նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում, ինչպես նաեւ այս քառօրյայի առաջին օրը քննարկված բոլոր հարցերը:

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանականեւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերով գործադիր իշխանությունը նպատակ ունի որոշակիորեն սահմանափակել«Երեւան Ջուր» ընկերության համար նշված արտոնությունները:Բնապահպանական վճարների արտոնություններն այս պարագայում, ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, կտարածվեն միայնթույլատրելի սահմանիցավելի արտանետումների վրա: Կոմիտեի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ «Երեւան Ջուր»-ը ստեղծվել էմրցույթով ընտրված` «Ժեներալ դեզ Օ» ընկերության կողմից եւգործունեությունը կսկսի հունիսի 1-ից` ստանձնելով ջրայինհամակարգերի օգտագործման իրավունքը:

Խորհրդարանը քննարկեց քաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող`եր կու միջազգային համաձայնագիր:

«ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի, որը գործում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայիմիջոցով, միջեւ կնքված «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրով Հայաստանի կառավարությանը, որպես դրամաշնորհ, կհատկացվի 235,6 մլն. ԱՄՆ դոլար: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը հաղորդեց, որ գումարներն ուղղվելու են գյուղական աղքատության կրճատմանը եւ խթանելու են գյուղատնտեսական հատվածի տնտեսական գործունեությանը: Ծրագրվում է բարենորոգել գյուղական ճանապարհների վիճակը,բարձրացնել ոռոգման համակարգի որակը,բարելավել համակարգի կառավարումը:Կվերանորոգվի 943 կմ ճանապարհ:ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային բյուջետային եւ տնեսական հարցերի հանձնաժողովները դրական են գնահատել ներակայացված համաձայնագրերը: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այս համաձայնագրով ամրագրված վերահսկման մեխանիզմները ուսանելի են, եւ պետք է այդ փորձը տարածել այլ փաստաթղթերի վրա: Նախատեսված է, որ ծրագրի իրականացման կառավարման խորհրդում, ի թիվս պաշտոնյաների, ներգրավված լինեն քաղաքացիական հասարակության հինգ անդամներ:Նրա խոսքերով, լավ նախադրյալներ կան նախանշված բոլոր ծրագրերը իրակացնելու եւ բարձր արդյունք գրանցելու համար: Հերմինե Նաղդալյանն իր հերթին ընդգծեց, որ այս ծրագիրն ունի 750 հազար շահառու, որոնք գյուղական վայրերի բնակիչներ են եւ կազմում են հանրապետության ողջ գյուղաբնակների 75 տոկոսը:Համաձայնագրի շրջանակներում ծրագրվող միջոցառումների արդյունքում կանխատեսվում է գյուղական աղքատության կրճատում` 6 տոկոսով, ինչպես նաեւ տնտեսական կայուն աճ եւ եկամուտների ավելացում` 34 տոկոսով:

«Հայաստանի Հանրպետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2005-2006 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրովհիփոթեքային շուկայի զարգացման նպատակով Հայաստանին կտրամադրվի 6 մլն. եվրոյիվարկ`Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի կողմից:2 մլն. եվրո էլ կտրամադրվիհամայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Նախատեսվում է նաեւ գումարներ տրամադրել նշված ծրագրերի իրականացումն ապահովելու համար:Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյան ը պատգամավորներին տեղեկացրեց, որ 0,75 տոկոսադրույքվ ստացված վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն էլ 6-7տոկոսով այն կբաշխի առեւտրային բանկերին: Մասնագետների գնահատմամբ` հիփոթեքային շուկայում այս վարկի տոկոսները կկազմեն 12-13: Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց, որ կառավարությունը, ներգրավելով լրացուցիչ միջոցներ, փորձելու է իջեցնել հիփոթեքային վարկավորման շուկայում տոկոսադրույքները: Պատգամավորները, հիմնականում «Արդարություն» խմբակցության, կարծում են, որայս վարկավորմամբ կխորացվի սոցիալական բեւեռացումը, գյուղական վայրերիբնակչությունը կամ ասենք, ուսուցիրները,չեն կարող օգտվել այս ծրագրից. դրա համար անհրաժեշտ է առնվազն 500-600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական աշխատավարձ ստանալ: Հերմինե Նաղդալյանընշում է, որ բանկերն ընտրելիս` պետք է ուշադրություն դարձնեն, որ լինենսահմանամերձ գոտում մասնաճյուղեր ունեցող բանկեր: Բացի այդ, վարկերի հասցեատերերի շրջանակը համաձայնագրում որոշակիացված է. հիփոթեքային վարկի առավելագույն չափը կազմելու է 30 հազար դոլար, ինչը փոքր գումար էունեւոր խավի բնակարանային կարիքները հոգալու համար: Ընդդիմադիր պատգամավորները նաեւ մտավախություն ունեն, որ, այլ վարկային ծրագրերի օրինակով, այս մեկը եւս անարդյունավետ կիրագործվի: Նրանք մեջբերեցին ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ըստ որի 2005 թ. 25 վարկային ծրագրերի 64 տոկոսը թերակատարվել է: «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Թաուլ Մանասերյանը եւ Արամ Սարգսյանն առաջարկեցինհետաձգել համաձայնագրի վավերացումը` այդ ընթացքում քննարկելով ԿԲ դերակատարությունը վարկի բաշխման գործընթացում:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության առաջարկ, որի հեղինակներն են ՀՅԴ եւ ՀՀԿ մի խումբ պատգամավորներ: Առաջարկվումէ հունիսի 14-ը նշել որպես բռնադատվածների հիշատակի օր: Նախագծի համահեղինակի խոսքերով,նախաձեռնությունը ուշացած է, բայց ոչ ժամանակավրեպ. երբեք էլ ուշ չէ պարտքը կատարել եւ հարգել այս մարդկանց: Ըստ փոխնախագահի, այս քայլը նաեւ ԽՍՀՄ տարիներինիրականացված`գնդակահարությունների, աքսորների, հալածանքների գնահատականն է: Թեեւ Խորհրդային Հայաստանում արդյունաբերությունը զարգացում ապրեց, արվեստը ծաղկեց,բայց հենց այդ տարիների մեջ են այս ախտի արմատները, նշում է Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Արտահերթ ելույթում Տիգրան Թորոսյանը եւս դատապարտեց այդ տարինե րի ողբերգական դեպքերը` համարելով դրանք անընդունելի եւ անմարդկային: Նա նշեց, որ շատ հաճախ մարդիկ, ովքեր հազիվ էին մազապուրզ եղել ցեղասպանությունից եւ եկել Խորհրդային Հայաստան,հալածվում էին «թուրքահպատակ լինելու» մեղադրանքով:ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ ԵԽԽվ-ում պատրաստվում է զեկույց տեղահանվածների մասին, որում հիշատակվելու է ցեղասպանության փաստը:

Նիստի վերջին մասը, ըստ ԱԺ կանոնակարգի, տրամադրվեց պատգամավորներին` հայտարարությունների համար:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...