Տպել
03.04.2023
Դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է. Արուսյակ Ջուլհակյան
1 / 12

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե' կորոնավիրուսային համավարակի, թե' Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Լեհաստանի աջակցությունը: «Կարեւոր է, որ դուք հիմա նույնպես մեր կողքին եք»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` այս համատեքստում արժեւորելով Լեհաստանի Սենատի կողմից վերջերս ընդունված բանաձեւը, որով դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ` ընդգծելով այդ հարցում Լեհաստանի ջանքերը: Նշվել է, որ դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է: «Առաքելության տեղակայումից հետո չենք ունեցել ոչ լուրջ էսկալացիա, ոչ էլ Ադրբեջանի կողմից առարկայական սադրիչ գործողություններ: Համարում ենք, որ այդ առաքելությունն է  զսպող ազդեցություն ունենում մեր հարեւանի սադրիչ գործողությունների վրա»,- ասել է խմբի ղեկավարը:

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի խոսքով Լեհաստանը վաղուց հետեւում է Հայաստանում, մասնավորապես, սահմանին տիրող իրավիճակին եւ մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: «Կարծում ենք, որ միջանցքը հնարավորինս արագ պետք է վերաբացվի, եւ Հայաստանի ու իր հարեւանի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` լեհ խորհրդարանականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նույնպես  Լեհաստանի ուշադրության կենտրոնում է: «Լեհաստանը փորձում է հնարավորինս աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նկատում ենք այն բարեփոխումները, որոնք արդեն իրականացվել են»,- ասել է պատգամավորը: Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերություններով:

Այս համատեքստում Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր` առանց խաղաղության: «Մենք չենք տեսնում խաղաղության ձգտման որեւէ նշան Ադրբեջանի կողմից գետնի վրա եւ բանակցություններում»,- ասել է նա եւ հավելել, որ Ադրբեջանը մեծացնում է իր սպառազինությունը, սկսել է շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որը, նրանց պատկերացմամբ, այսօրվա Հայաստանն է: Նրանք պաշտոնական ռազմավարություն են մշակել, թե ինչպես պետք է վերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»:

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը, երախտագիտություն հայտնել Լեհաստանին` Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին ժամանակներում աջակցության համար: Սեյրան Օհանյանը կարեւորել է միջազգային հանրության հասցեական եւ ճիշտ գնահատականների առկայությունը` ընդգծելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը: «Մեր տարածաշրջանում ռեալ, գետնի վրա, ռազմավարական առումով, անվտանգության պահպանման, նաեւ հետագա հակամարտությունների կանխարգելման առումով մենք տեսնում ենք այդ ռազմավարական համագործակցությունը»,- ընդգծել է նա:

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է խնդրին` նշելով, որ իր համար բարդ իրավիճակում Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերոջ եւ անվտանգության երաշխավորի աջակցության: «44-օրյա պատերազմից հետո ոչ մեկ անգամ, փաստացի, ամենաքիչը երեք անգամ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է գործել եւ ունեցել տարածքային առաջխաղացում: Բոլոր այս դեպքերում ՀԱՊԿ-ը չի տվել անգամ քաղաքական գնահատական, որ եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով այս բոլոր դեպքերում ՌԴ-ի կողմից հնչել է բացառապես հայտարարություն, որ ընթանում են բանակցություններ Ադրբեջանի հետ: Արդյունքում Ադրբեջանը շարունակել է մնալ առաջխաղացված դիրքում:

Հանդիպմանը հայ եւ լեհ գործընկերներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա համագործակցության լայն շրջանակը` այդ հարցում կարեւորելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:


17.05.2024
Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում ե...

17.05.2024
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարած...

17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...