Տպել
23.05.2006
Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման հարցերը

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի համագործակցության խնդիրները  Անհատական գործակցության գործողությունների ծրագրի`  ԱԳԳԾ-ի շրջանակներում: ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով համագործակցության հեռանկարներին, նշեց, որ այն կշարունակվի եւ ՆԱՏՕ ԽՎ-ում, եւ լայն առումով, քանզի Հայաստանի անվտանգության համակարգի ապահովման կարեւոր բաղադրիչներից մեկն է: Կարեւորելով սահմանադրական փոփոխությունների նշանակությունը ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, պետական կառավարման համակարգի հակակշիռների ու զսպումների լիարժեք համալիրի ձեւավորման, ինչպես եւ երկրի անվտանգության խնդիրների լուծման տեսակետից` պարոն Թորոսյանը բնական համարեց քաղաքական բաղադրիչի առկայությունը ԱԳԳԾ-ում եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կարող է նպաստել եվրաինտեգրման խնդիրների հաջող լուծմանն ու տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը, հակամարտությունների հաղթահարմանը:

Փոխադարձաբար կարեւորվեցին առաջիկա համապետական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը, Անհատական գործակցության գործողությունների ծրագրի հետագա ընդլայնումը: Նա այստեղ է` միջանկյալ գնահատական տալու ԱԳԳԾ-ինեւ գտնում է, որ ծրագիրը դրական զարգացումներ ունիու շարունակականության մեջ ակտիվ դեր կարող է ունենալ խորհրդարանը: Ըստ պարոն Սիմոնսի` ԱԳԳԾ-ը մի փաստաթուղթ է, որը հնարավոր է համալրել ու զարգացնել, քանի որ հիմքում ունի ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարծիքով` դաշինքը կարող է նպաստել եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը:

Պարոն Սիմոնսի խնդրանքով` անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում ստեղծված վիճակին, պարոն Թորոսյանը նշեց, որ քաղաքական ուժերի վերադասավորումը որեւէ կերպ չի անդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության ու ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների, ԱԳԳԾ-ի կատարման խնդիրների վրա: Նշվեց նաեւ, որ համագործակցության խորացման նպատակով օրերս ստեղծվել է «Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող» հանձնաժողով` հանրապետության նախագահի գլխավորությամբ, ինչը էապես կնպաստի նաեւ ԱԳԳԾ-ի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ հարցեր: