Տպել
24.05.2006
Ցուցահանդես Ազգային ժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովում բացվեց երիտասարդ նկարչուհի, նկարիչների միության անդամ Արեւիկ Պետրոսյանի` Անկախության 15 ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արվեստաբաններ, լրագրողներ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` երիտասարդ նկարչուհու գործերում հետաքրքիր խորհուրդ կա: «Օրգանական ապակու վրա պատկերված ալ կակաչները մեր երկրի պայքարը, հաղթանակն ու անկախությունն են խորհրդանշում, դրան հաջորդում են խաղաղության ծաղիկները, ապա անդորր է տիրում: Գործերում ներկայացված է նաեւ կնոջ կերպարը, որը չի թողնում, որ կյանքի թելը կտրվի»,- նկարչուհու աշխատանքներն այսպես ներկայացրեց տիկին Հակոբյանը:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հոգեհարազատ համարելով այդ ոճը` նշեց, որ այն ցույց է տալիս, որ գեղանկարչության մեջ կան նոր ճանապարհներ, որոնք դեռ պետք է հայտնաբերվեն: Ըստ պարոն Հովհաննիսյանի` ցուցահանդեսը մեր երկրի ապագան ավելի լուսավոր տեսնելու հնարավորություն տվեց:

Հերմինե Նաղդալյանը մաղթեց երիտասարդ նկարչուհուն նվաճել մեծ ցուցասրահներ: Նա շնորհակալություն հայտնեց Արեւիկ Պետրոսյանին , որ պատրաստ է իր հոգու ջերմությունը նվիրել ուրիշներին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...