Տպել
24.05.2006
Ցուցահանդես Ազգային ժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովում բացվեց երիտասարդ նկարչուհի, նկարիչների միության անդամ Արեւիկ Պետրոսյանի` Անկախության 15 ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արվեստաբաններ, լրագրողներ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` երիտասարդ նկարչուհու գործերում հետաքրքիր խորհուրդ կա: «Օրգանական ապակու վրա պատկերված ալ կակաչները մեր երկրի պայքարը, հաղթանակն ու անկախությունն են խորհրդանշում, դրան հաջորդում են խաղաղության ծաղիկները, ապա անդորր է տիրում: Գործերում ներկայացված է նաեւ կնոջ կերպարը, որը չի թողնում, որ կյանքի թելը կտրվի»,- նկարչուհու աշխատանքներն այսպես ներկայացրեց տիկին Հակոբյանը:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հոգեհարազատ համարելով այդ ոճը` նշեց, որ այն ցույց է տալիս, որ գեղանկարչության մեջ կան նոր ճանապարհներ, որոնք դեռ պետք է հայտնաբերվեն: Ըստ պարոն Հովհաննիսյանի` ցուցահանդեսը մեր երկրի ապագան ավելի լուսավոր տեսնելու հնարավորություն տվեց:

Հերմինե Նաղդալյանը մաղթեց երիտասարդ նկարչուհուն նվաճել մեծ ցուցասրահներ: Նա շնորհակալություն հայտնեց Արեւիկ Պետրոսյանին , որ պատրաստ է իր հոգու ջերմությունը նվիրել ուրիշներին:


24.05.2006
Ուժեղ բանակները` խաղաղության եւ կայունության գրավական
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն ...

24.05.2006
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանդեա քաղաքի մարզային խորհրդի նախագահ Դոմինիկ Սուշեի եւ մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանսուա Բոնի հետ: Նշվեց, որ առա...

24.05.2006
Էներգետիկ անվտանգությունը` որպես գերակայություն
Մայիսի 24-ի նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ...