Տպել
24.05.2006
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանդեա քաղաքի մարզային խորհրդի նախագահ Դոմինիկ Սուշեի եւ մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանսուա Բոնի հետ:

Նշվեց, որ առաքելության նպատակն է քննարկել Ֆրանսիայի Վանդեա քաղաքում Հայաստանի տարվա ընթացքում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը: Ճշտվեցին երկու երկրների միջեւ տնտեսական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պարոն Դոմինիկ Սուշեն տեղեկացրեց, որ Վանդեայում առաջին անգամ ցուցադրվելու են  հայկական արվեստի գործեր եւ մարզային խորհրդի նպատակն է արվեստը տանել գյուղական վայրեր:

Ըստ Հրանուշ Հակոբյանի խոսքի` համագործակցության շատ եզրեր կան մշակույթի, կրթության, գիտության ասպարեզներում: Տիկին Հակոբյանը կարեւորեց գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ֆրանսիա, մշակութային ծրագրերի շարունակականությունը: Ողջունելով քույր քաղաքների գոյությունը` նշվեց, որ դեռ անելիքներ կան մշակութային եւ տնտեսական ոլորտներում: Նշվեց, որ անցյալ տարի մի քանի հայ ուսուցիչներ վերապատրաստվել են Ֆրանսիայում, իսկ այս տարի Ֆրանսիա  են մեկնելու աշակերտներ` ուսանելու Փարիզում: Խոսելով օրենսդրության մասին տիկին Հակոբյանը նկատեց, որ Հայաստանում Ֆրանսիայի փորձը բազմիցս ուսումնասիրվել ու օգտագործվել է: Անդրադառնալով Եվրամիություն նոր հարեւանության ծրագրին` տիկին Հակոբյանը նշեց, որ Հայաստանի զարգացման ծրագրերը եվրոպական ուղղվածություն ունեն: Հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի քաղաքական կեցվածքը հայոց ցեղասպանության հարցում: Ֆրանսիացիները կարեւորեցին երկրում իրականացվող բարեփոխումները եւ հետաքրքրվեցին նոր սահմանադրության որոշ դրույթներով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...