Տպել
06.04.2023
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 15

Առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել եւ քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը կամ տեղեկություն չհայտնելը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:

Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը:

Ըստ պատգամավորի՝ փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման հարցերն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, հնչել են նաեւ առարկություններ, որոնք, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, կքննարկվեն եւ հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու եւ շրջանառության մեջ դնելու համար:

Պատգամավորը հավելել է, որ ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Քննարկմանը մասնակցել են իրավապահ մարմինների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:


06.04.2023
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորաց...

06.04.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան են ժամանելու նաեւ փոխվարչապետների հրավերով
««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պա...

06.04.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.04.2023
Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին: Մարդու իրավունքների պաշտպ...