Տպել
25.05.2006
Հանդիպում «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանը ներկայացրած Անդրեի հետ

Մայիսի 25-ին  «Եվրատեսիլ-2006» երգի մրցույթին մասնակցած Անդրեն եւ ստեղծագործական խումբը հյուրընկալվեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրեի հետ հանդիպմանը մասնակցում էին նաեւ  ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ լրագրողներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս հեղինակավոր մրցույթին, բայց ստեղծագործական խումբը կարողացավ կարճ ժամանակում լավ երգ գրել, ճիշտ երգիչ ընտրել եւ պատվով դուրս գալ այդ փորձությունից: «Մենք երկու հաղթանակ տարանք: Նախ` Անդրեն կարողացավ եզրափակիչ փուլ անցնել, երկրորդ` եզրափակիչում տեղ գրավել առաջին տասնյակում` ապահովելով գալիք տարի Ֆինլանդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2007»-ի եզրափակիչին Հայաստանի մասնակցությունը»,- նշեց տիկին Հակոբյանը: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ` այս մրցույթը կարեւոր էր նաեւ նրանով, որ կրկին ցույց տվեց հայ ժողովրդի միասնականությունը: Նա հաղթանակի առթիվ Անդրեին նվիրեց Ազգային ժողովի անվանական ժամացույց:

Ըստ Անդրեի` առաջին անգամ «Եվրատեսիլ-2006» երգի մրցույթում կարեւորը արժանապատիվ ներկայանալն էր: Նա նշեց, որ այս մրցույթից հետո բոլորը ավելի լավ Ճանաչեցին այն փոքր երկիրը, որ  կոչվում է Հայաստան: Նա պատմեց  նաեւ «Եվրատեսիլ-2006» երգի մրցույթից իր տպավորություների մասին եւ պատասխանեց ներկաների հարցերին:


25.05.2006
Ավարտվեց գարնանային նստաշրջանի նախավերջին քառօրյան
Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Գագիկ Մխեյանի` մայիսի 22-ին ներկայացրած հրաժարականները հանձնաժողովների նախագահների պաշտոններից ընդունված են` համաձայն ԱԺ կանոնակարգի 26-րդ հոդվածի: ...