Տպել
11.04.2023
Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովը Կութի համայնքապետարանին է նվիրել գրասենյակային պարագաներ
1 / 8

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովին պատկանող միջոցների հաշվին Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանին են փոխանցվել տեխնիկական միջոցներ եւ գրասենյակային անհրաժեշտ պարագաներ՝ սեղաններ, աթոռներ, համակարգիչ եւ այլն:

Կութի գյուղապետարանի շենքը թշնամու գնդակոծությունների հետեւանքով ավերվել էր. վնասվել էին առաստաղը, դռները, լուսամուտներն ու գույքը: Ավերածությունից հետո մարզային այցի ժամանակ Թագուհի Թովմասյանը, տեսնելով համայնքապետարանի կրած վնասները, նախաձեռնել էր անհրաժեշտ պարագաների փոխանցումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Կութ համայնքի գյուղապետարանն այսօր արդեն աշխատանքային տեսքի է բերվել: Պատուհանները նորոգվել են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից, գույքը տրամադրել է Ազգային ժողովը, մնացել է լուծել տանիքի հարցը:

«Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից»,- կարեւորելով նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումն ու իրագործումը՝ ընդգծել է Թագուհի Թովմասյանը: