Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները: Մասնավորապես, սահմանվել է 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին: Խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները: Համապատասխան իրավական հիմքեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:
Առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով: Գործող 90-օրյա ժամկետը փոխարինվում է 80 աշխատանքային օրով:
Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ի՞նչ արդյունք է ակնկալվում այս փոփոխություններից հետո, քանի որ դժգոհությունները ոլորտից շատ են հարցին պատասխանելով՝ Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում մատուցվող փոստային ծառայությունները պետք է համապատասխանեցվեն միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Մշակվում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հայեցակարգը եւ Հայփոստի զարգացման նոր ռազմավարությունը: Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է փոստային ծառայությունների թվայնացում, կատարելագործում, փոստային բաժանմունքների ցանցի օպտիմալացում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվել է, թե արդյոք նախատեսվում է փոստային ծառայությունների սակագների վերանայում: Դավիթ Սահակյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում նախատեսվում է սակագների վերանայում: «Չենք կարծում, որ այդ սակագները կգնան դեպի ավելացում: Օպտիմալացումը կտանի դեպի նվազեցում»,- ասել է փոխնախարարը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել:
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ: Թագ...
Խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը
Ազգային ժողովն ապրիլի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:...
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Սարգիս Խանդանյանն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ու...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է 3 հարց
Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13...
Հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները. ՀՌՀ նախագահը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաղորդումը
Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 13-ին ԱԺ հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թ...
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ ն...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթարցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ...
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Կիպրոսի իր գործընկերներին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 13-ին նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենկ Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է լրացնել առկա իրավական բացերն ու թերությունները
Առաջարկվում է սահմանել եւ հստակեցնել տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը ներկայացվող պարտադիր պայմանները: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիններ...
Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով. Արդարադատության նախարարի տեղակալ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները վերաբերում են միայն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացմանը եւ մանրամասնում են դրա հետ կապված կարգը. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ապրիլի 13-ի ԱԺ նիստում: Նրա խոսքով...
Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները
Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների...
ՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատո...