Տպել
13.04.2023
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Կիպրոսի իր գործընկերներին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 13-ին նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենկ Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար` Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է իր Կիպրոսի գործընկերոջը՝ Հարիս Գյորգեադեսին:

Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի եւ ոտնձգության մասին, ինչպես նաեւ փաստեր՝ ադրբեջանցիների ապօրինությունների եւ հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Հայկ Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...