Տպել
13.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
1 / 11

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթարցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: Անդրադարձ է եղել հստակեցնող բնույթի առաջարկների:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ փետրվարից հայտարարված են վարժական հավաքներ եւ առաջին խումբն արդեն մարտին ներգրավվել է այդ հավաքներին: Աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով առաջարկվել է օրենքը կիրառել նաեւ այս պահին վարժական հավաքներին մասնակցող անձանց նկատմամբ` ամրագրելով, որ օրենքը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...