Տպել
13.04.2023
Խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը
1 / 1

Ազգային ժողովն ապրիլի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ  աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Քվեարկությունների արդյունքում քննարկված նախագծերն ընդունվել են:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ հետաձգվել է երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: 


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...