Տպել
14.04.2023
ԵՄ նախորդ դիտորդական առաքելության հաստատումից ի վեր ադրբեջանական կողմը 15 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրա արձանագրումը որեւէ փաստաթղթում չի երեւացել. Հայկ Մամիջանյան
1 / 2

Նորանկախ Հայաստանի ու Արցախի պատմության ընթացքում ՀՀ-ն երբեք ագրեսոր չի եղել, հարձակվողը միշտ ադրբեջանական կողմն է եղել. ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ապրիլի 14-ին` ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: 
 
Լրագրողի այն հարցին, թե Տեղ գյուղի միջադեպի գրանցման հատվածը ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտին չի եղել, ինչու են թողել, որ ադրբեջանական կողմը տեղակայվի, Հայկ Մամիջանյանը նշել է. «ՌԴ խաղաղապահ առաքելության մանդատը Լաչինի միջանցքի եւ Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության պահպանմանն է վերաբերում: Չեմ հասկանում` ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ կամ Սահմանապահ ծառայության վերադիրքավորում չի եղել տվյալ հատվածում»:

Պատգամավորը տեղեկացրել է, որ որեւէ մեկը չի քննարկում ու հարցի տակ չի դնում, որ Ադրբեջանն է դիմել սադրանքի, խնդիրն այն է, թե ով է եղել Տեղ գյուղում բանակցային գործընթացի պատասխանատուն: Ինչո՞ւ կրակ չեն բացել, երբ տեսել են` ադրբեջանական դիրքից ՀՀ դիրքի ուղղությամբ մեքենա է գալիս:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների թեմային` խմբակցության ղեկավարը նշել է, որ այդ առաքելության հաստատումից ի վեր ադրբեջանական կողմը 15 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրա արձանագրումը որեւէ փաստաթղթում չի երեւացել, որեւէ քաղաքականություն չի փոխվել:

Անդրադառնալով ՌԴ-ի` Ադրբեջանին խոշորածավալ սպառազինություն վաճառելու թեմային` Հայկ Մամիջանյանը նշել է, որ ՀՀ-ն 2011-2018 թվականներին ՌԴ-ից գործարանային գներով սպառազինություն է գնել:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշել է, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն ներառել է նաեւ սպառազինության աջակցություն:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...