Ազգային ժողովում ապրիլի 14-ին եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է իր հայրենակից ուսանողների հետ:
Պատգամավորը կարեւորել է եզդի երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքի ամենատարբեր հարցերում ու հիմնախնդիրներում` նշելով, որ երիտասարդությունն է ազգային ինքնության պահպանման, դրա հարատեւության երաշխավորը եւ որ եզդի երիտասարդների ձայնը մշտապես լսելի պիտի լինի:
Եզդի երիտասարդները խոսել են ամենատարբեր հարցերից` կրթականից մինչեւ մշակութային` կարեւորելով գիտության, կրթության ու մշակույթի դերը սեփական ինքնության ու ազգային նկարագրի պահպանման համատեքստում: Բարձրաձայնվել են նաեւ առկա խնդիրները, որոնց հանգուցալուծման եւ կարգավորման վերաբերյալ ուսանողներն ունեին սեփական պատկերացումները:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ նմանատիպ քննարկումներն ունենալու են շարունակական բնույթ, քանի դեռ կան համայնքը ներկայացնող երիտասարդներին մտահոգող խնդիրներ:
«Հանդիպումներն ու քննարկումները շարունակվելու են, որպեսզի համատեղ ջանքերով ու միասնական աշխատանքով հասնենք դրանց բարեհաջող հանգուցալուծմանը»,- հանդիպման ավարտին նշել է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծը
Զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագծի մշակման համար կատարված հետազոտությունները եւ գործողությունների պլանը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 14-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ն...
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազար...
Հասարակության խնդիրներից մեկն ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունն է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ապրիլի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին: Լրագրողի այն հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել Տեղ գյուղի մասով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ձախողողը, ինչու են նրան ԱԱԾ պետի առաջար...
Եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ապա պետք է իմանա, որ հարվածը ստանալու է. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, իհարկե, ունեցանք զոհեր: Ես չեմ ուզում նրանով մխիթարվենք, որ նրանց զոհերն ավելի շատ են եղել, քան մերը: Եթե ԶՈՒ-ի նման կեցվածքը չունենայինք, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին եւ կտեղակայվեին այդտեղ: Հետագայում մենք պետք է ելնենք նրանից, որ Զինված ուժերի ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
«Մեծարգո՛ Վալենտինա Իվանի, Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փո...
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շ...
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանում եւ ԼՂ-ում 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կա...
ԵՄ նախորդ դիտորդական առաքելության հաստատումից ի վեր ադրբեջանական կողմը 15 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրա արձանագրումը որեւէ փաստաթղթում չի երեւացել. Հայկ Մամիջանյան
Նորանկախ Հայաստանի ու Արցախի պատմության ընթացքում ՀՀ-ն երբեք ագրեսոր չի եղել, հարձակվողը միշտ ադրբեջանական կողմն է եղել. ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ապրիլի 14-ին` ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Լրագրողի այն հարցին, թե Տեղ գյու...