Տպել
21.04.2023
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ավելի վաղ կսկսի գործել. փոփոխություններ են առաջարկվում ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում
1 / 1

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից, բայց այդ նույն գործերով կայացված ակտերի վերաքննություն իրականացնում են Վերաքննիչ քաղաքացիական եւ Վերաքննիչ քրեական դատարանները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարի պնդմամբ ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրականացմամբ օժտված բոլոր դատական ատյաններում` օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետներում, որը նախատեսվել է սույն թվականի հունիսի 15-ը:

«Միեւնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել, այն է` ավելի վաղ ժամկետ (հունիսի 15) սահմանել նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքում, քանի որ նշված օրենքի առաջին եւ երկրորդ մասերի ուժով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներին գործունեության ոլորտով պայմանավորված, ռիսկայնությունից ելնելով, օրենքով սահմանված կարգով, նախատեսվել է տալ հավելում` 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Արդարադատության փոխնախարարը:

Գերատեսչության ներկայացուցիչը հարկ է համարել նշել նաեւ, որ Կառավարությունը նախագծերի փաթեթը լրամշակել է պայմանավորված հարակից օրենքում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փոխնախարարից հետաքրքրվել է` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունն օրենքն ընդունելիս ուշ ժամկետ նշել այն ուժի մեջ դնելու համար, ինչին ի պատասխան` Լեւոն Բալյանն ասել է, որ նախկինում հաշվի էին առել Հակակոռուպցիոն դատարանի շենքային ու գույքային պայմանների ստեղծման համար անհրաժեշտ ժամկետները, սակայն կազմակերպչական աշխատանքներն ավելի ինտենսիվ կերպով են իրականացվում: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի շենքը կառուցման փուլում է, հավանաբար աշխատանքներն ավելի շուտ կավարտեն:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատել է` իր պատգամավորական 5 տարիների պրակտիկայի ընթացքում առաջին դեպքն է, որ ժամկետներն առաջ են բերում:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հորդորել է հավանություն տալ նախագծին ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել ու հասկանալ` կավարտվի՞ արդյոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքը մինչեւ հունիս:

Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանն ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:
 


21.04.2023
Գեւորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանն ԱԺ-ում ընդունել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 21-ին խորհրդարանում հյուրընկալել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին: Հյուրերը պատգամավորների հետ քննարկել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն...

21.04.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է արտահերթ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Կառավարությունն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: «Ոստիկանությունում ծառայության մասի...

21.04.2023
Տեղեկատվություն
Ապրիլի 23-ին` ժամը 12:45-ին, Սյունիքի Տեղ համայնքի համայնքապետարանում տեղի կունենա Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջ...

21.04.2023
Սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում կիրականացվի վերահսկողություն. փոփոխություններ «Սնանկության մասին» օրենքի նախագծում
Նախագծի նպատակն է սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կարգով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում վերահսկողություն. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականու...

21.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին
Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստո...

21.04.2023
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար
Նախագծի նպատակն է նախատեսել  պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում ...

21.04.2023
Քննարկվել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավակ...

21.04.2023
Խորհրդարանը շարունակել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների քննարկումը
Ազգային ժողովն ապրիլի 21-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվո...

21.04.2023
Գործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում. հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին
Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավար...

21.04.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակման առաջին մաս եւ երկրորդ մաս:   ...