Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի ռեկտորՖրենսիս վան Լունին եւ համալսարանի միջազգային տնտեսագիտության, ղեկավարման եւ դիվանագիտության մասի վարիչ Լյուդո Քյուվերսին:
Տիկին Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանում կրթական բարեփոխումներիընթացքին եւ հույս հայտնեց, որ բելգիական կրթական փորձը օգտակար կարող է լինել այս ոլորտումմեր երկրի եվրաինտեգրմանը` որպես ուղղություն նշելով համալսարանների միջեւ գործնական կապերի ստեղծումը, դասախոսների փոխանակումները, ուսանողների փոխայցերը եւ համատեղ ծրագրերի իրականացումը:
Պարոն Ֆրենսիս վան Լունը ներկայացրեց բելգիական կրթական համակարգի առանձնահատկությունները` պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ կապերի հաստատմանն ու նպաստել Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքին:
Տիգրան Թորոսյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
Հունիսի 1-ին խորհրդարանի արտահերթ նիստն սկսեց քվեարկություններով: Ազգային ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրակարգային հարցերը, այնուհետեւ անցավ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցին:ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջադրեց ԱԺ եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ ...
Լիբանանահայ բարերարները Ազգային ժողովում
Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում գտնվող մի խումբ լիբանանահայ բարերարների:Տիկին Հակոբյանը ներկայացրեց Ազգային ժողովի գործառույթները, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը
Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխ...