Խորհրդարանում փորձաշրջան անցնող ապագա քաղաքագետների ու արեւելագետների հետ ապրիլի 26-ին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Պատգամավորը պատասխանել է մայր բուհի ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացնելով նաեւ իր գործունեության հիմնական ոլորտները, օրենսդրական նախաձեռնությունները:
Փորձնակների հարցերի շրջանակն ընդգրկել է անվտանգային հիմնահարցերը, սոցիալական ապահովության, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Կարեւոր է, որ սոցիալական ուղղվածությունը, մտածողությունը տեղ ունենան քաղաքականություն մշակողների մոտ»,- նշել է պատգամավորն՝ ընդգծելով, որ պետությունը պարտավորություն ունի ոչ միայն ապահովել տարբեր խոցելի խմբերի կենսագործունեութունը, տրամադրել արտոնություններ եւ սոցիալական աջակցություն, ալ նաեւ նպաստել նրանց իրավունքների իրացմանը:
Խոսելով 2018 թվականից հետո սոցիալական ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Զարուհի Բաթոյանն առանձնացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:
Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը: Զարուհի Բաթոյանը խոսել է բռնության ենթարկված անձանց ապաստարաններով ապահովելու, ինչպես նաեւ երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություններից:
Պատգամավորը նաեւ խոսել է իր եւ գործընկերների՝ Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից օրենքների փաթեթով նախատեսվող փոփոխություններից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխութ...
Հանձնաժողովին են ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենք...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը
Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախար...
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք. այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հար...
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքա...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...