ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 28-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:
Խորհուրդը չի ընդունել ««2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» հարցի քննարկման տեւողությունը երկարացնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկը:
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Ապրիլի 23-28-ին Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի փոխնախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Մինչ նստաշրջանի աշխատանքները մեր երկրի պատվիրակները Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրվ...
«Ագաթ» հասարակական կազմակերպությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել կատարած աշխատանքի արդյունքները
Հաշմանդամություն ունեցող կանայք իրենց սեռով եւ հաշմանդամությամբ պայմանավորված՝ առավել խոցելի են. նրանք ավելի հաճախ են ենթարկվում խտրականության եւ բռնության: Կան խնդիրներ, որոնք լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի...