Տպել
02.05.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կիպրոսում է
1 / 2

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանն ու Հայկ Ցիրունյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Կիպրոսի Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, եւ քննարկվել են դրանք խորացնելու նոր հեռանկարները: Պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետության նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները: