ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչ իրազեկման աշխատանքներ են տարվում համայնքներում արեւային պանելների տեղադրման պետական սուբսիդիայի ծրագրերի վերաբերյալ: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ խոսքը վերաբերում է նաեւ բոլոր այն ծրագրերին, որոնք ստանում են պետական սուբսիդիա:
«Մենք հիմնականում փորձում ենք նախարարությունների կայքերով, ֆեյսբուքյան էջերով կամ լրատվական տարբեր ընկերություններին հարցազրույցներ տալու միջոցով տեղյակ պահել այդ ծրագրերի մասին»,- պատասխանել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: