Թեեւ աշխարհազորին վերաբերող օրենքը գործում է, այդուհանդերձ Պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային եւ տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից կբխեն նաեւ նոր իրավական ակտեր. նշել է Սուրեն Պապիկյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի` աշխարհազորի մասով իրականացվող ու նախատեսվող աշխատանքների մասին հարցին:
Բոլոր մանրամասներն ու ուղղություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում, սակայն մինչ այդ նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում կիրականացնի երկրի պաշտպանությունն ու կպաշտպանի տարածքային ամբողջականությունը:
Մանրամասները` տեսանյութում: