Տպել
03.05.2023
Արեւմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով:

«Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե'ւ ռուսական, ե'ւ արեւմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս կարծիքը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ արեւմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է: Վարչապետը նշել է, որ այդ առաջարկների մասին խոսվել է նաեւ հրապարակային կերպով: Ըստ վարչապետի` քանի որ արեւմտյան առաջարկներ չեն եղել, չեն կարող նաեւ հակասություններ լինել ռուսական առաջարկների հետ:

Մանրամասները` տեսանյութում:
 


25.06.2024
Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը
Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս: ««Զինվորական ...

25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...