Տպել
03.05.2023
Արեւմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով:

«Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե'ւ ռուսական, ե'ւ արեւմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս կարծիքը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ արեւմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է: Վարչապետը նշել է, որ այդ առաջարկների մասին խոսվել է նաեւ հրապարակային կերպով: Ըստ վարչապետի` քանի որ արեւմտյան առաջարկներ չեն եղել, չեն կարող նաեւ հակասություններ լինել ռուսական առաջարկների հետ:

Մանրամասները` տեսանյութում: