ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Մարիա Լուսիանա Մինասյանի եւ Իռենե Մասսիմինոյի հետ:
Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել նրանց աշխատանքը` կարեւորելով համագործակցությունը:
Իռենե Մասսիմինոն տեղեկացրել է, որ համագործակցում են նաեւ սփյուռքահայ իրավաբանների հետ:
Արգենտինացի իրավաբանները Հայաստանում հանդիպել են մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ` ստանալով համապատասխան եւ համապարփակ տեղեկատվություն:
Քննարկվել են միջազգային իրավական գործընթացներին առնչվող հիմնահարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային իրավունքի կիրառմանն առնչվող մի շարք հիմնահարցերի, մասնավորապես, միջազգային իրավունքի կիրառման ապահովման մեխանիզմներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը: Ընդգծվել է համատեղ ջանքերով խախտված իրավունքների վերականգնմանը եւ արդարադատության հաստատմանը հասնելու անհրաժեշտությունը:
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...