Տպել
17.05.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 2

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասությունը:

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման եւ միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման դեպքում տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որն իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ: Արդյունքում, բազմաբնակարան շենքերի կառավարումը կիրականացվի առավել արդյունավետ:

««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունների արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Արդյունքում, ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում եւ բարելավում, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում եւ կանխարգելում: