National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.06.2006
Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները 2005թ. բյուջեի կատարողականի շուրջ

Հունիսի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տն տեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2005 թ. պետական բյուջեով` իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեում օրենսդրի եւ պետական կառավարման ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 7.8 մլրդ դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 99.4 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն ավելացել են 10 տոկոսով` պայմանավորված աշխատավարձի, ներկայացուցչական եւ կապիտալ ծախսերի աճով: Տեղեկացվեց, որ պետական ֆինանսական կառավարման բնագավառի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 12.0 մլրդ դրամ, պետական բյուջեի ֆինանսական կառավարման հատկացումները կատարվել են 98.3 տոկոսով: Պարոն Ջանջուղազյանի հաղորդմամբ` կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ նախագահի աշխատակազմին110 մլն դրամէ հատկացվել, իսկ արտաքին քաղաքականության իրականացման նպատակով` շուրջ 16.5 մլն դրամ: Խորհրդարանի ֆինանսավորման համար նախատեսված 2 մլրդ. 129.7 մլն դրամից 99.94 տոկոս կատարողական է արձանագրվել: ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների գործունեության ապահովման համար նախատեսվել է 1մլրդ 826 մլն դրամ, ԱԺ Վերահսկիչ  պալատի համար` 121.9 մլն դրամ, 4.9 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին քաղաքականության գծով: Գլխավոր գանձապետը, անդրադառնալով կառավարության աշխատակազմին հաշվետու տարում նախատեսված 4 մլրդ 384 մլն դրամին, հավաստեց, որ հարյուր տոկոս ֆինանսավորում է ապահովվել ապարատի պահպանման, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար: Կառավարության աշխատակազմին պահուստային ֆոնդից հատկացվել է 916 մլն դրամ, իսկ արտաքին քաղաքական գործունեության համար` շուրջ 294 մլն դրամ: Առողջապահության եւ գիտական ու կրթական բնագավառներում Համաշխարհային բանկի աջակցությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել: 50 մլնդրամ տրամադրվել է Ջավախքի դպրոցների հիմնանորոգման համար, իսկ կրթական օբյեկտների նորոգման համար նախատեսված 40 մլն դրամը ամբողջությամբ ֆինանսավորվել է: Դատական համակարգի պահպանմանը 2005 թ. պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97.5 տոկոս կատարում: Շեղումը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների ծրագրի թերակատարմամբ: Նշված ծրագրի շրջանակներում ծախսվել է 1.8 մլրդ դրամ: Ծրագրի նպատակներն են բարելավել դատական կառավարումը եւ գործավարության գործընթացները, զարգացնել համապարփակ ինստիտուցիոնալ հիմք դատավորների եւ դատարանների անձնակազմի վերապատրաստման համար, ամրապնդել հարկադիր կատարման ծառայությունը, զարգացնել դատավորներին, իրավական մասնագետներին, քաղաքացիներին հասանելի համապարփակ իրավական տեղեկատվական համակարգը եւ բարձրացնել հասարակության իրազեկությունը օրենքների եւ իրավական հաստատությունների վերաբերյալ: 2005 թ. հատկացումները ծախսվել են դատական համակարգի ավտոմատացման եւ դատական օրենսդրության խորհրդատվական ծառայությունների, դատարանների ենթակառուցվածքի վերականգնման, դատավորների եւ դատարանների աշխատակազմերի վերապատրաստման, ԴԱՀԿ ծառայության կատարելագործման, իրավական տեղեկատվության, հանրային իրազեկության եւ հանրային կրթության քարոզարշավի ուղղությամբ աշխատանքների իրականացմանը: Նախորդ տարվա համեմատ դատական գործունեության ֆինանսավորումն աճել է 7.8 տոկոսով կամ 369.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ծախսերի աճով: Ատոմ Ջանջուղազյանը ընդգծեց, որ սահմանադրական դատարանի մասով հաշվետու տարում բյուջեով նախատեսված է  եղել 207.7 մլն դրամ, ինչը կատարվել է 99.89 տոկոսով, իսկ արդարադատության նախարարության ծրագրերի համար հատկացված 6.1 մլրդ դրամը տրամադրվել է 97.53 տոկոսով` ապարատի պահպանման, փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ֆինանսավորման համար: Քրեակատարողական համակարգի պահպանման համար նախատեսված 3.2 մլրդ դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ: Դատաիրավական բարեփոխումների ոլորտում արձանագրվել է 93.63 տոկոս կատարում, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ:ՄԻՊ-ի աշխատակազմին բյուջեով սահմանված 106.5 մլն դրամի ֆինանսավորումը 95.96 տոկոսով հետեւանք է տնտեսումների: ԿԸՀ համար 310 մլն դրամի դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 303.3 մլն դրամ, իսկ հանրային հեռուստառադիոնկերության ապարատի պահպանման ծախսերի համար կատարողականը` 100 տոկոս: Տեղեկացվեց, որ ցածր կատարողական է արձանագրվել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գծով, նախատեսված 14.2 մլն դրամի դիմաց արձանագրվել է9.4 մլն դրամի կատարում եւ հատուկ ընդհանուր կրթական ուսուցման բնագավառում` 115.8 մլն դրամի դիմաց արձանագրելով 91.32 տոկոս կատարողական:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված գումարը կազմել է 2 մլրդ 245 մլն դրամ` ներառյալ կառավարության պահուստային ֆոնդի հատկացումները` արձանագրելով 99 տոկոս կատարում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ընդգծեց, որ խորհրդարանի պահպանման ծախսերի համար սահմանված 1 մլրդ 915 մլն հատկացումները կատարվել են 1 մլրդ 826 մլն դրամի չափով: Պարոն Քոթանյանի հաղորդմամբ` վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 131 մլն դրամ, որը կատարվել է 100 տոկոսով: Նա նշեց, որ հոդվածային փոփոխությունները համապատասխանում են բյուջեի մասին օրենքին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ` գերածախս թույլ չի տրվել, բոլոր ծրագրերը հարյուր տոկոսով կատարվել են:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն ասաց, որ կառավարությանը հատկացված ֆինանսական միջոցները նպաստել են բնականոն գործունեությանը:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում ՏԻ մարմիններին տրանսֆերտային վճարումներն ամբողջությամբ ֆինանսավորվել են, որոնք կազմել են 14.9 մլրդ դրամ եւ 39.1 տոկոսով գերազանցել նախորդ տարվա հատկացումները: Շուրջ 13.8 մլրդ դրամ են կազմել ֆինանսական համահարթեցման նպատակով ՏԻՄ-ին տրամադրվող դոտացիաները, որոնք 28.6 տոկոսովգերազանցել են նախորդ տարվա հատկացումները:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրեց, որ 2005 թ. ընտրություննեի եւ հանրաքվեների գծով ծախսերը կազմել են շուրջ 303.3 մլն դրամ` 97.9 տոկոսով ապահովելով ծրագրի կատարումը: Շեղումն առաջացել է ԿԸՀ-ի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների պահպանման ծախսերի տնտեսման արդյունքում:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաղորդեց, որ 2005 թ. պետբյուջեով Երեւանի քաղաքապետարանի ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 259 մլն 535 հզր դրամ, ինչը կատարվել է ամբողջությամբ:Երեւանի 12 համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան կազմել է 4 մլրդ 684 մլն դրամ, ինչը եւս կատարվել է հարյուր տոկոսով: Պարոն Արեյանն ասաց, որ կրթության եւ մշակույթի, տրանսպորտի սուբսիդավորման գծով 21. 346 մլն դրամ հատկացումը եւս ամբողջությամբ կատարվել է. հոդվածային տեղաշարժեր չեն եղել:

2005 թ. պետական բյուջեով ՀՀ մարզերին տրամադրված ֆինանսական հատկացումները խորհրդարանականներին ներկայացրին մարզպետարանների ներկայացուցիչները` Արագածոտնի մարզին տրամադրվել է 129.405.50 հազար դրամ, Արարատի մարզին` 135.171.50 հազար դրամ, Արմավիրի մարզին` 129.909.000 հազար դրամ, Գեղարքունիքի մարզին` 199.783.70 հազար դրամ, Լոռու մարզին` 166.459.50 հազար դրամ, Կոտայքի մարզին` 141.168.10 հազար դրամ, Շիրակի մարզի ն` 182.066.70 հազար դրամ, Սյունիքի մարզին` 140.590.40 հազար դրամ, Վայոց Ձորի մարզին` 116.503.90 հազար դրամ եւ Տավուշի մարզին` 117.396.90 հազար դրամ:

Նիստում ելույթներ ունեցան եւ համապատասխան ոլորտների ծախսային կառուցվածքը ներկայացրին Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Զավեն Չոփուրյանը, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Արտեմ Հարությունյանը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Աժ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ ֆինանսների եւ  էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին քաղաքական գործունեության բնագավառի ծախսերը կազմել են շուրջ 9.5 մլրդ դրամ` ապահովելով 97.7% կատարողական, որի հիմնական մասն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը (4.1 մլրդ դրամ), միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին (1.1 մլրդ դրամ) եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանը (1.7 մլրդ դրամ): Ծրագրից փոքր-ինչ շեղումն առաջացել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների, արտասահմանյան պաշտոնական գործուղումների, արտասահմանյան առեւտրային ներկայացուցիչների պահպանման ծրագրերի գծով: Նախատեսված ծավալով ֆինանսավորվել են նաեւ արտաքին քաղաքական գործունեության մյուս ծրագրերը: Բացառություն է կազմում Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության համար շենքի ձեռք բերման ծրագիրը, որի համար նախատեսվել էր շուրջ 187.9 մլն դրամ, սակայն 2005 թվականին շենքի գնումը չի իրականացվել: 2004 թվականի համեմատ արձանագրվել է արտաքին քաղաքական գործունեության ծախսերի աճ 50.4%-ով կամ շուրջ 3.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման, միջազգային կազմակերպություններին անդամակցության, արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի աճով, ինչպես նաեւ երեք նոր ծրագրերի ֆինանսավորմամբ, այդ թվում` արտասահմանյան առեւտրային ներկայացուցչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարման եւ Բելգիայի դեսպանության շենքի գնման ծրագրերը:Արտաքին գործերի նախարարությանը2005թ. բյուջեով նախատեսվել էր6 մլրդ 141 մլն դրամ տրամադրել, ինչը տարվա ընթացքում ճշտվել է` կազմելով 7 մլրդ 101 մլն դրամ, իսկ փաստացիԱԳՆ կողմից օգտագործվել է 6մլրդ 887 մլն դրամ `ապահովելով ծրագրային ցուցանիշի 97 տոկոս կատարողական: Պետական արարողակարգի ծառայությանը հաշվետու տարվա համար նախատեսված է եղել 111.7 մլն դրամ, որն ամբողջությամբ իրականացվել է:

Արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը գոհունակությամբ նշեց, որվերջին երկու տարիներին Ազգային ժողովի եւ կառավարության կողմիցԱԳՆ նկատմամբ որոշակի ընդգծված վերաբերմունք կա, որը մեծապես օգնում է իրենց աշխատանքներին:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am