Տպել
22.05.2023
29 հարց` մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 22-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 29 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման  ժամկետացանկը.   բյուջետային քննարկումները խորհրդարանում կսկսվեն մայիսի 29-ին` ժամը 10:00-ին:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...