Տպել
23.05.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

Խորհրդարանի որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը եւ Արթուր Սարգսյանը:

Օրակարգային մի շարք հարցեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: