Տպել
23.05.2023
Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները. խորհրդարանը քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումը
1 / 7

Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարի խոսքով Ոստիկանության համար պետք է նախատեսել որոշակի իրավունքներ, որոնք ծառայողները տեղում կկարողանան իրականացնել:

«Առաջարկվում է սահմանել «Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ծառայության ներկայացուցիչն իրավունք ունենա կանգնեցնել լողամիջոցը եւ ստուգել նավավարման իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց, ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը, տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում»,- ասել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիոնալ բազան լինելու է ջրային ավազաններում եւ առափնյա հատվածներում՝ լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի եւ հովեկների ու մնացյալ քաղաքացիների անվտանգության ապահովումը, արձագանքը իրավախախտումներին ու պատահարներին, ապօրինի ձկնորսության ու որսի դեմ կանխարգելիչ պայքարը, ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումն ու խեղդվողներին փրկելը:

«Այս պահի դրությամբ Սեւանա լճի մասով ակնկալում ենք ունենալ 4 հիմնական հենակետ: Իրականացրել ենք ընդունելություն Ջրային պարեկային ծառայությունում, հիմնական շեշտը դրվել է գործող պարեկների վրա, քանի որ սա ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն է. անփորձ մարդկանց ընդունել չէինք կարող: Ստուգել ենք դիմորդների լողալու ու սուզվելու հնարավորությունները: Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց համար հատուկ վերապատրաստում կիրականացվի»,- հայտնել է Արփինե Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է փոխնախարարից՝ արդյո՞ք սկուտերների ծառայությունը որեւէ կերպ վերահսկվում է, հովեկն այն վարելու համար վարորդական վկայական պետք է ունենա՞, կարգավորում կա՞, թե՝ ոչ:

«Նավավարման իրավունքի վկայականի տրամադրման հետ կապված որոշակի կառուցակարգեր ունենք, բայց դրանք դեռ հեռու են բավարար լինելուց, զարգացած ընթացակարգեր չունենք. հաջորդ քայլը ենթաօրենսդրական դաշտի կարգավորումն է լինելու»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասել է փոխնախարարը:

Արփինե Սարգսյանը նշել է նաեւ, որ Ջրային պարեկային ծառայողները հսկողություն են իրականացնելու բարձրացված հարցի նկատմամբ:

«Շատ են լինում դեպքեր, երբ հովեկները կամ մյուս քաղաքացիները հարբած կամ այլ վիճակում են վարում ջրային տրանսպորտային փոխադրամիջոցները: Սա հասարակական անվտանգության ապահովման լուրջ ռիսկ է իրենից ենթադրում, ինչին պարեկները կկարողանան ցուցաբերել առաջին արձագանքը: Զգույշ ենք մոտենում հարցին, որ զբոսաշրջության մասով խնդիրներ չառաջանան»,- նշել է փոխնախարարը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչին ի պատասխան Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Ներքին գործերի նախարարությունն այս պահին մրցութային արդյունքների ամփոփման փուլում է:

«Ջրային բարձրակարգ տեխնիկա ձեռք բերելու նպատակ ունենք: Պարեկները պետք է զինված լինեն համապատասխան տեխնիկայով, փակ տանիքով նավակներ ու սկուտերներ ենք ձեռք բերելու, որ պարեկները կարողանան ամբողջ տարվա կտրվածքով ծառայություններն իրականացնել: Առանձին մրցույթ է հայտարարվել նաեւ համազգեստի մասով: Հուսանք՝ մինչեւ հուլիս-օգոստոս արդյունքները կլինեն, իսկ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի պաշտոնական մեկնարկը կլինի հոկտեմբեր ամսին»,- ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Նոր ու արհեստավարժ ծառայություն է ստեղծվում  նախագծով: Սեւանա լճի ավազանում հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների բացահայտման, նախականխման ու կանխման աշխատանքներ իրականացնելիս բավականին մեծ դժվարություններ են առաջանում: Հացագործությունների ու վարչական իրավախախտումների առումով ռիսկային հատված է Սեւանա լճի ավազանը, այդ իսկ պատճառով Կառավարությունը որոշել է մասնագիտացված կառույց ստեղծել»,- հարակից զեկույցի ընթացքում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում ու խնդրել կողմ քվեարկել:


12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...