Տպել
24.05.2023
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

Մայիսի 24-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիցենզավորված անձանց մշտապես պահել վերահսկողության դաշտում` հաշվի առնելով առողջապահության բնագավառի կարեւորությունը եւ մարդկանց կյանքի ու առողջության հետ կապված ռիսկերը: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո կրկին լիցենզավորման հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային եւ կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեն արդի պահանջներին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը` բացառությամբ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ  ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների:

Հիմնական զեկուցողներ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եւ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջարկել են նախագծերի փաթեթների քննարկումը վերադարձնել նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ. քվեարկություններով առաջարկներն ընդունվել են:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...