Տպել
24.05.2023
Մեկ տոննա կոկաինի գործով արդեն ձերբակալված կա. Նիկոլ Փաշինյան
1 / 2

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մեկ տոննա կոկաին տեսակի թմրանյութի բացահայտման հարցով: «Ի՞նչ նոր զարգացումներ եւ վերլուծություններ ունեք այս հարցի կապակցությամբ»,- հարցրել է պատգամավորը՝ նշելով այդ հարցի վերաբերյալ ընդդիմության կարծիքները, թե նման հանցավոր արարքները կարող են հովանավորվել Կառավարության կամ քաղաքական թիմի անդամների կողմից:

Արտառոց գնահատելով դեպքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ գործով ԱԱԾ-ն քիչ առաջ արդեն կատարել է առաջին ձերբակալությունը: «Մեկ տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր է: Նա այժմ հետախուզման մեջ է: Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, եթե չեմ սխալվում»,- տեղեկացրել է վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում: