Տպել
24.05.2023
Գեւորգ Պապոյանը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից
1 / 2

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից եւ չշարունակի հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:

«Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, եւ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը: Ըստ էության՝ մենք ստեղծել ենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու: Եվ այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, այն ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...