ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:
Այցի շրջանակում մայիսի 29-ին պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գլոբալ հարցերի եւ դիվանագիտական ռազմավարությունների գծով պետքարտուղար, 2011-2015 թթ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ:
Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների գրավմանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լաչինի միջանցքի արգելափակման եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:
Անդրադարձ է կատարվել նաեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մեծապես կարեւորել են Ռումինիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման հարցում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է միջազգային դատական ատյանների՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կարեւորությունը՝ ընդգծելով, որ դրանց չկատարումը կհանգեցնի միջազգային իրավական համակարգի տոտալ ձախողման: Վլադիմիր Վարդանյանն աջակցություն է խնդրել վճիռները կատարելու հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ՝ շեշտելով, որ հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կենթարկվի էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ռումինիայի հայ համայնքի դերակատարմանը: Տրայան Հրիսթեան ընդգծել է վերջինիս առանցքային դերը ռումինական հասարակության մեջ: Նա նշել է, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարված է Հայոց լեզվի, հայկական այբուբենի եւ մշակույթի օր:
Երկուստեք կարեւորվել են Արեւելյան գործընկերության գործիքների օգտագործումը, միջազգային էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալու հնարավորությունները, տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումն ու զարգացումը:
Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահա...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտ...
2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան
Ոլորտի քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, որին հասնելու ուղիներից են բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը: 2022 թվականին ոլորտի աշխատանքն ուղղված է եղել հետեւյալ նպատակների կատարմանը` պաշտպանական տեխ...
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախ...
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրինագծի քվեարկությունը հետաձգվել է
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող` ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբար...
Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից եւ ՀՀ ԱԺ հուշամատյանո...
Նախաձեռնությամբ կազմակերպությունները նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով
Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով...
Օրենսդրական նախաձեռնությամբ 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինվորական ծառայություն
Օրենսդրական փաթեթով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբ...
Քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ոստիկանության բնագավառի բարեփոխմանը միտված երկու օրենսդրական նախաձեռնություն
««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց օգնություն ցույց տալու համար: «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել լիազորող...
Հայաստանի եւ Սլովենիայի խորհրդարանների նախագահների հայտարարությունը մամուլի համար. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ: ...
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել...
Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ
2007 թվականին ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որով նախատեսված է գործողություն, հարգանք եւ մարդկանց իրավունքների պաշտպանություն: Արգենտինայի Հանրապետությունում ունենք մեծ հայկական համայնք, որն ինտեգրված է մեր հասարակությունում: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է ջ...
Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս. ԱԺ հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի կատարողականի քննարկումները
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Բյուջեի կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը ներկայացնելով` Հ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...