Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում: 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամի ծախս, ինչը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 98,2 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացնելով մանրամասներ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրման միջոցառումից, անդրադարձել է ստացված դիմում բողոքներին:
Նա կարեւորել է Երեխաների եւ երիտասարդների պաշտպանության բարելավման եւ մասնակցության խթանման դրամաշնորհային ծրագիրը, նշելով, որ ՄԻՊ-ի առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի աշխատակիցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերով, մշակվել են բուլինգի հիմնախնդրի մոնիտորինգային գործիքներ, ինչը պաշտպանի գրասենյակի առաջնահերթություններից է: Մշակվել են նաեւ երեխաների կողմից ՄԻՊ-ին դիմելու մատչելի, վստահելի մեխանիզմներ:
2022 թվականին ՄԻՊ-ը թեժ գծով շարունակել է ստանալ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարատեսակ հարցեր: Ըստ բանախոսի՝ շատ դեպքերում աշխատակազմն իր նախաձեռնությամբ է կապ հաստատում եւ տրամադրում խորհրդատվություն:
Անահիտ Մանասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, սահմանամերձ շրջաններում արձանագրված խնդիրների, Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրների միջազգայնացման վերաբերյալ:
Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է անում ՄԻՊ-ն անչափահաս, մանկահասակ երեխաների մուրացկանությամբ զբաղվելու հարցը վերացնելու ուղղությամբ: Պաշտպանը նշել է, որ երեխաների հարցը կառույցի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա՝ խնդիրը համակարգային է, եւ անհրաժեշտ է բոլոր իրավասու մարմինների համագործակցությունը? էական արդյունքներ գրանցելու համար:
Պատգամավոր Դավիթ Առուշանյանը, նշելով, որ ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ, հետաքրքրվել է, թե այս հարցով ինչ աշխատանքներ են կատարվել միջազգային համապատասխան կառույցների հետ: Անահիտ Մանասյանը նշել է, որ գերիների հարազատների հետ հանդիպման շրջանակում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել: Բարձրացված խնդիրների մի մասի վերաբերյալ նամակներ են հղվել մի շարք միջազգային կառույցների:
Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան...
Քննարկվել են մի շարք կառույցների 2022 թ. պետական բյուջեի կատարողականները
Պետական-իրավական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում քննարկվել են մի շարք կառույցների՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականները: ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը տեղեկացրել է, որ կառույցի՝ 2022...
Ազգային ժողովի բյուջեն կատարվել է 97 տոկոսով. ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ: ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլրդ 262 մլն դրամ: Հաշվետու տա...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավակ...
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների...
Խորհրդարանի համատեղ նիստում շարունակվել են 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գեւո...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.06.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.06.2023 - 14:00-16:00:1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 05.06.2023 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.06.2023 - 15:00-17:00, 3. Տնտեսական հարց...