Հունիսի 12-14-ը Հայաստանում կլինեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի եւ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարման ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունները:
Հունիսի 12-ին ԱԺ-ում նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ասոցիացված պատվիրակության, ԵԱՀԿ փոխդեսպան Ֆ.Քրամփի, ռազմական կցորդ Կ.Հոֆսթրայի եւ արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վ. Ներսիսյանի հետ:
Նույն օրը հանդիպումներ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 13-ին նախատեսված ենհանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ եւ կայցելեն ռազմակայաններ, իսկ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարմանենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանի եւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 14-ին ԱԺ-ում տեղի կունենա կլոր սեղան պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ` թեմաներեն են. պաշտպանության սեկտորի բարեփոխումները, տարածաշրջանային հակամարտությունները, Եվրաատլանտյան ինտեգրումը:
Նույն օրը տեղի կունենա հանդիպում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ:
Հունիսի 14-ին համատեղ պատվիրակությունները կմեկնեն Վրաստան:
2007-ի հոկտեմբերին հնարավոր է քննարկել ԵԽ մոնիտորինգի ավարտը Հայաստանում
Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբին` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչՌոլանդ Վեգեների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էինԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան եւԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացու...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հունիսի 9-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվեց կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կա...
Ագոյի հանձնախումբը խորհրդարանում
Հունիսի 9-ին ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ խորհրդարանում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներիհետ:Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ...
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Հունիսի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ հունիսի 12-14 -ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրոր...