Տպել
09.06.2006
Ագոյի հանձնախումբը խորհրդարանում

Հունիսի 9-ին ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում  Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ խորհրդարանում հանդիպեց  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներիհետ:Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ  ներկայացուցիչ  Բոյանա Ուռումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Ողջունելովհյուրերին` Ե ԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերություններիմշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանընշեց, որ Ագոյի խմբի այցելությունները հնարավորություն են տալիսեւս մեկ անգամ գնահատելու այսօրվա իրավիճակը` Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի համատեքստում եւ ավելի կոնկրետ անդրադառնալուեւ լուծում տալու այդ ճանապարհին առաջացող խնդիրներին:

Պարոն Վեգեները նշեց, որ այցի նպատակն  էմոնիտորինգի ենթարկել բարեփոխված  Սահմանադրությունից բխող 67 նոր օրենքների ընդունման գործընթացը եւ կարեւորեցՎենետիկիհանձնաժողովի փորձագիտական եզրակացություն ունենալը`  նախքան դրանք Ազգային ժողովի հանձնաժողովներում եւ լիագումարնիստումքննարկումը եւ առաջին ընթերցմամբ ընդունումը:Պարոն Վեգեները անհրաժեշտ համարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»օրենքի բարեփոխման հարցը, հեռուստատեսութայն եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության խնդիրը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումները` կարեւորելով 2007թ. խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, ինչը կամրապնդիխորհրդարանի նկատմամբ վստահությունը: Կարեւորվեց նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը:

Պարոն Ռուստամյանը նույնպես կարեւորեց օրենսդրության բարեփոխումներ գործընթացը Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ անցկացնելը` անընդունելի համարելովայնպիսի օրենքների ընդունումը, որոնք չեն համապատասխանի եվրոպական չափանիշներին: Նաեւ` Ընտրական օրենսգրքի բարեփոխումները. պարոն Ռուստամյանը նշեց, որ խորհրդարանիբոլոր քաղաքական ուժերը այն համոզման են, որ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով բոլոր հնարավորությունները ստեղծել 2007թ. ընտրությունները եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

Պատվիրակության անդամ, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը կարեւորեց որակյալ օրենքներ ունենալու անհրաժեշտությունը` այս համատեքստում բարձր գնահատելով Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը եւ որպես օրինակ բերվեց վերջերս ընդունված Սահմանադրական դատարանի մասին օրենքը: Պարոն Արսենյանը կարեւորեց նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթի ընդունումը, որը դեռեւս ակտիվ քննարկումների փուլում է:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը նույնպես կարեւորեցին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալը, անհրաժեշտ եւ կարեւոր պայման համարելով օրենքների կիրառումը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: