Տպել
09.06.2023
Եկող տարվանից կբարձրանան ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների դրույքաչափերն ու գները. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
1 / 4

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ ներկայացրել է ակցիզային հարկի համակարգը եւ դրույքաչափերը` սկսած 2019 թվականից: Ըստ նրա` յուրաքանչյուր տարի համամասնորեն բարձրացել են ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի դրույքաչափերն ու գները:

Նշվել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանել 8 տոկոս. ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտների դեպքում 18 եւ ավելի տոկոսով, օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:

Ըստ Արման Պողոսյանի՝ ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկումը կարեւորվում է այն հանգամանքով, որ այն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերի պաշտպանությանը, մասնավորապես, ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության կանխմանը:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար: Տուգանքի չափը 300.000 դրամ է:

Պատասխանելով պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ ինչո՞ւ առավել չի խստացվում հատկապես ծխախոտի արտադրանքի իրացումը՝ Արման Պողոսյանը նշել է, որ խստացումները հաճախ բացասական հետեւանքների են բերում, ըստ նրա՝ բարձր գների դեպքում մարդիկ ավելի էժան եւ անորակ ծխախոտ են օգտագործում, ինչն առավել վնասակար է առողջությանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին՝ օրենքով ծխախոտի օգտագործումն առավել խստացնելը որքանո՞վ է նպաստել ծխողների թվի կրճատմանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է պատասխանել՝ նշելով. «Ակնհայտ է եւ ապացուցված, որ ծխախոտի գների բարձրացումը բերում է ծխողների թվի հստակ կրճատմանը»:

Ըստ հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանի՝ 10 տոկոսով ծխախոտի գների բարձրացումը հարցը չի լուծի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է մրգօղիների դրույքաչափը հավասարեցնել սովորական օղու դրույքաչափին: Ըստ նրա՝ առաջարկության նպատակն արդար մրցակցության պայմանների ստեղծումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջարկությունը ողջունել է եւ փաստել, որ այն կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել առաջարկությանը եւ դրական եզրակացություն տվել նախագծերի փաթեթին:

Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ նախորդ լիագումար նիստում խորհրդարանի որոշմամբ նախագծերի փաթեթի քննարկումը տեղափոխվել է գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:


12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...