Տպել
12.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին
1 / 12

2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների կատարողականի թվային տվյալները, կատարված աշխատանքներն ու բյուջետային ծրագրերը:

Ըստ այդմ՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս իրական աճ, որը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով՝ շուրջ 28 տոկոս: Արդյունաբերությունն աճել է 7.9 տոկոսով, շինարարության նպաստումը տնտեսական աճին՝ 1.2 տոկոսային կետ է կազմել:

Հաշվետու տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 54.4 տոկոսով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի աճով՝ ՏՏ ոլորտ, զբոսաշրջիկներին մատուցված ծառայություններ:

2022 թվականին 12-ամսյա գնաճը զգալիորեն արագացել է հունիսին՝ հասնելով մինչեւ 10.3 տոկոսի: Սակայն, ըստ Ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի վարած նպատակային դրամավարկային քաղաքականության արդյունքում դեկտեմբերին նվազել է՝ կազմելով 8.3 տոկոս:

2022 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 2.063.1մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 100.2 կատարողական:

Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են շուրջ 1.926.0 մլրդ դրամ, որը 104.4 տոկոսով ապահովել է ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2021 թվականի համեմատ հարկային եկամուտների պետական տուրքերն աճել են 21.4 տոկոսով կամ 339.1 դրամով, ինչը հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով մուտքերի աճով:

2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 2.242.6 մլրդ դրամ, իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98 տոկոսով: Ծրագրից շեղման ընդհանուր գումարի 56.8 տոկոսը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 43.2 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին:

Նշվել է, որ աննախադեպ է կապիտալ ծախսերի կատարողականը՝ 95 տոկոս:

Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2022 թվականին կազմել է 2.1 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի եւ 2021 թվականի 4.6 տոկոսի դիմաց: Հաշվետու տարում փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե նախորդ տարի զգալի չափով՝ 68.4 տոկոս, ֆինանսավորվել էր արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ, ապա 2022 թվականին պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:

Արտաքին վարկերի մարմանը հաշվետու տարում ուղղվել է շուրջ 99.6 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրի 98.2 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 44.186.7 մլրդ դրամ կամ 10.637.7 մլրդ դոլար: ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 49.3 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 14.2 տոկոսային կետով: Իսկ Կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ 2021 թվականի համեմատ նվազելով 13.6 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ 2022 թվականին գրեթե բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր:

Ըստ նախարարի՝ 2022 թվականին մեծ պահանջարկ է գրանցվել պետական արժեթղթերի նկատմամբ: Արտաքին ներդրողներն իրենց նպաստն են բերել Պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են գիտության եւ կրթության ֆինանսավորմանը, այլ ոլորտների արդյունքային ցուցանիշներին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախ շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր գործընկերներին բյուջետային քննարկումներին նպատակային մասնակցության համար եւ ընդգծել բովանդակային քննարկման կարեւորությունը: Անդրադառնալով 2022 թվականի պետական բյուջեի կատարողականին՝ նա կարեւորել է նախատեսված ծրագրերի իրականացումը եւ նույնպես շեշտադրել կապիտալ ծախսերի կատարողականի աննխադեպ լինելը:

Գեւորգ Պապոյանը փաստել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել քննարկված փաստաթղթին:

Հանձնաժողովի որոշմամբ հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...