Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության մեջ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 12-ի նիստում:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում, մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրերի ձեւաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման եւ գործունեության հարցերը: Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի եւ ներդրումների իրագործման նպատակով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խնդրել է պարզաբանել «Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթները»:
«Առեւտրաշրջանառությունը ՀՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կտրուկ աճում է: 2023 թվականի առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ: Մեզ անհրաժեշտ է նոր գործիքակազմ` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու համար: Միջազգային վերաապահովագրական ընկերությունները չեն աշխատում ԵԱՏՄ երկրների հետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ վերաապահովագրական ընկերություն ԵԱՏՄ շրջանակում»: Ի պատասխան Վաղարշակ Հակոբյանի հարցին, թե որքան կկազմի հավելյալ բեռը պետական բյուջեի վրա` Նարեկ Տերյանը նշել է, որ կապիտալի ներդրումը կազմում է 450 մլն ՌԴ ռուբլի: Նա հավելել է, որ արտահանման ծավալների կտրուկ աճով է պայմանավորված նախագծի հրատապությունը:
Նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ համաձայնագիրը պարունակում է ՀՀ օրենսդրության տեսանկյունից մի շարք խնդրահարույց նորմեր, որոնց մասին մանրամասն ներկայացրել է ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:
Ըստ նրա` «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը թեեւ պարունակում է ՀՀ օրենքներին հակասող նորմեր, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Համաձայնագրով ընկերության եւ ընկերության անդամների համար սահմանված են մի շարք արտոնություններ եւ անձեռնմխելիություններ, որոնք խնդրահարույց են մեր օրենսդրության տեսանկյունից: Համաձայնագրի որոշ դրույթներ հակասում են նաեւ Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներին:
Անահիտ Աբրահամյանը նշել է, որ համաձայնագիրը կարող է վավերացվել, սակայն ընկերությունը չի օգտվելու համապատասխան արտոնություններից: Նա հավելել է, որ համաձայնագիրը քննարկվել է Արդարադատության նախարարության հետ եւ բոլոր առաջարկություններն ընդունել է Էկոնոմիկայի նախարարությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
27 հարց` հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթա...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին
2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 202...
Կայացել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւոր...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ո...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...