Տպել
13.06.2023
Օրենսդրական կարգավորումներ վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպման ոլորտում
1 / 3

Գործադիրն առաջարկում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաեւ կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունները:

Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները: Սահմանվում են վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների ու որակավորման վկայականների տրման պահանջները:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: