Տպել
13.06.2023
Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում. Արփինե Սարգսյան
1 / 2

«Ոստիկանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 13-ին ԱԺ նիստում:

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով նախագծով առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում իրականացնել փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն:

Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության բարեփոխություններով նախատեսվում է ունենալ չորս հենասյունային ուղղություններ` քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան եւ համայնքային ոստիկանությունը:

Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում, որպիսի այն առաջնային օղակը, որը տեղեկացված է համայնքներում իրականացվող միջոցառումներին կամ իրավիճակներին, կարողանա արդյունավետ արձագանքել եւ ապահովել փոխգործակցություն ոստիկանության մյուս ուղղությունների հետ:

Արփինե Սարգսյանի տեղեկացրել է, որ տարածքներում համայնքային ոստիկանությունը կլինի ավելի համապարփակ` կզբաղվի նաեւ անչափահասների եւ ընտանեկան բռնության դեպքերի հարցերով: Նրա խոսքով առաջարկվում է նաեւ, որ համայնքային ոստիկաններն իրականացնեն ոչ մեծ եւ միջին ծանրության օպերատիվ հետախուզական աշխատանք:

Անդրադառնալով փոփոխություններին` փոխնախարարը կարեւորել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանությանը միտված օրենսդրական կառուցակարգեր նախատեսելը: Օրենսդրական փաթեթում ընդգրկված է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է Կառավարության կողմից սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը:

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում: «Սրանք այն փոքր օրենսդրական նախադրյալներն են, որոնք կօժանդակեն հետագայում ենթաօրենսդրական դաշտում ավելի ընդգրկուն անդրադառնալ համայնքային ոստիկանության աշխատանքին եւ ապահովվել ամբողջ ֆունկցիոնալ բազայի տրամադրումը համայնքային ոստիկանությանը»,- նշել է Արփինե Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ բացի օրենսդրական փոփոխություններից կիրականացվեն վերապատրաստումներ ամբողջ անձնակազմի համար:

Փոխնախարարը կարեւորել է հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները եւ ասել, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում դրանք կքննարկվեն:

Հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ համայնքային ոստիկանության համակարգը Հայաստանում ներդրվել է 2012 թվականին, սակայն պատշաճ չի գործարկվել օրենսդրական բացերի պատճառով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը ներկայացրել է առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:

«Պետք է ստեղծել այնպիսի օրենսդրական հիմքեր, որ համայնքային ոստիկանությունը լիարժեք կիրարկվի մեր երկրում»,- ասել է պատգամավորը:

Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
 


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...