Տպել
12.06.2006
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպումը խորհրդարանում

Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կառավարման հարցերի եւ ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Ողջունելով հյ ուրերին`  հայկական պատվիրակության  ղեկավար Մհեր
Շահգելդյանը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը` դիտարկելով այն որպես տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ մաս: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւորվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում Հայաստանի մասնակցությունը: Մհեր Շահգելդյանը նշեց, որ ժողովրդավարության զարգացման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն համընթաց Հայաստանը փորձում է ավելի մեծացնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ժողովրդավարական վերահսկողությունն եւ թափանցիկությունը: Կարեւորվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացումը: Նշվեց, որ Հայաստանը աշխատում է անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ: Հայաստան-ՆԱՏՕ ԽՎ հարաբերությունների զարգացումը պարոն Շահգելդյանը տեսնում է մի շարք ուղղություններով. անվտանգություն, քաղաքացիական պաշտպանություն, հակաահաբեկչական պայքար, ժողովրդավարության զարգացում եւ այլն: Այս համատեքստում կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` պարոն Շահգելդյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին:

Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի նախագահ Վահիթ Էրդեմը  /Թուրքիա/ նշեց, որ ՆԱՏՕ-ն իր կառուցվածքով  եւ յուրահատկությամբ պատմության ընթացքում ապացուցել է, որ կարող է  հիմնախնդիր ունեցող երկրների համար համագործակցության հնարավորություններ ստեղծել` մասնավորապես օրինակ բերելով Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունների զարգացումը: Նշվեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է բաց դռների քաղաքականությունը: Նա նշեց, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ դրանք չի պայմանավորում հակամարտությունների լուծումներով: Թուրքիայում գտնում են, որ 21-րդ դարում պետք է ապագային նայել, ոչ թե անցյալին, պետք է դարերից եկող հարաբերությունները զարգացնել` վերականգնելով բարեկամությունը:

ԵԱՀԿ փոխդեսպան պարոն Քրամփի եւ ռազմական կցորդԿարլ Հովսթրայի եւԱԳՆ ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հակամարտությունների եւ Սեւծովյան տարածաշրջանային համագործակցությանը առնչվող հարցեր: ԵԱՀԿ ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում իրականացվող ծրագրերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման, ռազմաքաղաքական եւ բնապահպանական, տնտեսական անվտանգության ուղղություններով:

Վարուժան Ներսիսյանն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին, ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւբանակցային գործընթացի ներկա փուլը: Կարեւոր համարվեց հանդուրժողականության հաստատումը, անընդունելի համարելով ռազմատենչ կոչերը, պատերազմի եւ ատելության քարոզը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: