Տպել
15.06.2023
Շարունակվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
1 / 6

Հունիսի 15-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրվելու համար «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու:

Հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ», «Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Եզրափակիչ ելույթում Անահիտ Սարգսյանն անդրադարձել է իշխող խմբակցության պատգամավորների ելույթներին` նշելով, որ եթե ինքը չընտրվի, ապա ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երկու թափուր տեղ է լինելու:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ քվեարկությունն անցկացնելու ժամանակը սպառվել է, իսկ օրենսդրությունը թույլ չի տալիս ժամ ավելացնել եւ քվեարկությունն անցկացնել: Հետեւաբար, քվեարկությունը կանցկացվի առաջիկա արտահերթ նիստերից մեկի ընթացքում: