Տպել
12.06.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին`  ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, որում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով:

Մաղթում եմ երջանկություն ու առողջություն, հաջողություններ պետական-քաղաքական գործունեության մեջ: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր գործունեությունը ուղղված կլինի Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մեծացմանը, հայոց պետականության ամրակայմանը»: