ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, որում ասված է.
«Հարգարժան պարոն վարչապետ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով:
Մաղթում եմ երջանկություն ու առողջություն, հաջողություններ պետական-քաղաքական գործունեության մեջ: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր գործունեությունը ուղղված կլինի Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մեծացմանը, հայոց պետականության ամրակայմանը»: